Սպանության համար դատապարտվածին կալանավայրում գտել են կախված
Սպանության համար 10 տարվա ազատազրկման դատապարտված Արտակ Արզումանյանին քրեակատարողական հիմնարկում գտել են կախված։
Նա պատիժը կրում էր «Սեւան» ՔԿՀ-ում եւ մի քանի տարի էր մնացել, որ պատժի կրման ժամկետը լրանար։
Նա 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2007 թվականին, որից 6-ամիսը համաներմամբ կրճատվել էր։ Այլ խոսքով՝ 2017 թվականի սկզբներին պետք է ազատվեր։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 20-ի առավոտյան հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ կատարել են դատապարտյալների քանակական հաշվառում, որի ժամանակ պարզվել է, որ թվաքանակը չի համապատասխանում և մեկ դատապարտյալ բացակայում է:
Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում ժ.11:00-ի սահմաններում բնակելի գոտու նախկին դպրոցի կիսաքանդ շինության մեջ հայտնաբերվել է Ա.Արզումանյանի դիակը` կախված վիճակում:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
