Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում հայտնաբերել և բերման են ենթարկել 1982թ. ծնված, նախկինում դատված Սարգիս Գ.-ին:
Ոստիկանության լրատավկան ծառայության տեղեկացմամբ՝ Սարգիս Գ.-ն հոկտեմբերի 18-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի /սպանություն/ 1-ին մասի մեղադրանքով:
