Սպանություն` 2000 դրամի պատճառով
Այս գիշեր՝ ժամը 3-ի սահմաններում, սպանություն է տեղի ունեցել Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 1-ին հանրակացարանում: Դեպքի վայր մեկնած իրավապահները բնակարաններից մեկում գլխի շրջանում վնասվածքներով հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ, 1975թ.-ին ծնված Արծրունի Իսրայելյանի դիակը, ով շրջապատում հայտնի է Արթուր անունով:
Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ա.Իսրայելյանի սպանության կասկածանքով բերման է ենթարկվել Չարենցավան քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Կարեն Ազարյանը: Վերջինս հարցաքննվել է որպես կասկածյալ և դեպքի վերաբերյալ տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նա ձերբակալված է:
Մեր ունեցած տեղեկություններով, տուժողը և կասկածյալը մտերիմներ էին: Սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: Շարժառիթն ընդամենը 2 հազար դրամն էր, որը կասկածյալը տվել էր տուժողին՝ վերջինիս ունեցած պարտքը մարելու համար, սակայն, տուժողը այդ գումարը ծախսել էր խմիչքի վրա: Արդյունքում՝ երկուսի միջև վիճաբանությունը հանգեցրել էր տուժողի սպանությանը:
