Սպանություն Երևանում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` երեկ երեկոյան Երևանում տեղի է ունեցել սպանություն՝ դանակի գործադրմամբ. սպանվել է 44-ամյա մի տղամարդ:
ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին մեր այս տեղեկությունը՝ հայտնելով, որ սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է ինչպես սպանության շարժառիթը, այնպես էլ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Կասկածյալը ձերբակալված է:
Մեր տեղեկություններով՝ սպանության պատճառը կենցաղային է. տուժողն ու կասկածյալը հարևաններ են, միասին խմել են, ապա վիճաբանել ու տեղի է ունեցել սպանությունը:
