Սպանություն Երևանում. Մալաթիայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի. Armtimes.com
Armtimes.com-իտեղեկություններով երեկ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Մալաթիայի Օհանովի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա նշեց, որ հուլիսի 12-ին շտապօգնության կայան ահազանգ է ստացվել, որ Օհանովի 17 շենքի 14 բնակարանում կա տղամարդու դի:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է ՌԴ քաղաքացի 1969 թվականին ծնված Համլետ Ասատրյանի դին: Նախնական տեղեկություններով Ասատրյանը սպանվել է պարանոցի շրջանում հասցված հրազենային վնասվածքից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
