Սպանություն, ինքնասպանություն՝ Թոխմախի Մհերի քրոջորդու և «Բճի» վեճի հետևանքով
1in.am-ը գրում է.Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գոռ Պոլեյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ:
33-ամյա Գոռ Պոլեյանին մեղավոր է ճանաչվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարած սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով:
Դեպքը տեղի է ունեցել տարիներ առաջ՝ 2008 թվականի մարտի 4-ին:
Ըստ դատական ակտի՝ դեպքի օրը նախ Երևանի երկաթուղային կայարանի հրապարակում Գոռն իր ընկերոջ՝ Սուրենի հետ վիճաբանել է Արման Բադալյանի և ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ:
Արման Բադալյանը Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի քրոջ որդին է: Վերը հիշատակված վիճաբանությունից առաջ Արմանն ու նրա հետ եղած անձինք հարվածել են Սուրենի ընկերներից մեկին: Վերջինս գնացել է Երկաթուղայինների փողոցում գործող հացի արտադրամասում աշխատող Սուրենի մոտ, օգնություն է խնդրել:
Սուրենը կայարանամերձ հրապարակում հանդիպել է Մհեր Սեդրակյանի քրոջորդի Արմանին: Հանդիպումն ավարտվել է Սուրենի ծեծով, նրա աչքին հարվածել են:
Սուրենը վերադարձել է հացի փուռ, լվացվել է: Այդ պահին նշված հացի փռի մոտ կանգնել է «2107» մեքենա, որի ղեկին եղել է «Բիճ» մականունով Արսեն Գալստյանը, նրա կողքին նստած է եղել Արման Բադալյանը:
մանրամասները` սկզբնաղբյուրում
