Սպանություն խանդիր հողի վրա. Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 3 դի
Մոսկվայի հարավում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել է դանակի վնասվածքներով 3 դի:
Ոստիկանները չեն բացառել, որ մահացածներից մեկը խանդի հողի վրա սկզբում սպանել կնոջը և տղամարդուն, ապա ինքնասպան է եղել ինքն իրեն մահացու վնասվածքներ պատճառելով:
«vesti.ru»-ի փոխանցմամբ՝ ողբերգությունը տեղի է ունցել երեկ երեկոյան, իսկ այդ մասին «աղմուկ» է բարձացրել սպանված տղաներից մեկի 49-ամյա հայրը:
Նրա որդու մարմնի վրա ոստիկանները հայտնաբերել են երկու ծակած կտրած վնասվածք, պարանոցի և կրծքավանդակի շրջաններում:
Բացի դրանից հայտնաբերվել են 34-ամյա տղամարդու և 28-ամյա կնոջ դիեր:
ՌԴ քննչական կոմիտեի լրատվությունը հայտնել է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգքի 105-րդ հոդվածի 2 –րդ մասով:
