Սպանվել է ԴԱԻՇ-ի գլխավոր լրագրողը
Այսօր հաստատվել են ԴԱԻՇ-ի գլխավոր մեդիադեմքի սպանության մասին լուրերը: Ազգությամբ սաուդցի Աբու Խավսը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների շարքերում կատարում էր գլխավոր լրագրողի դեր: Նա ռեպորտաժներ էր նկարահանում պատանդների նկատմամբ հաշվեհարդարների մասին՝ նրանց հարցեր ուղղելով դաժան մահապատիժներից առաջ:
Մասնավորապես, նա հանդես էր գալիս Իրաքում քրդերին ու քրիստոնյաներին այրելու տեսանյութերում:
