Սպանվել է քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկը»
Shabat.am-ը գրում է. Ոստիկանության լրատվական ծառայությունից քիչ առաջ հաստատեցին տեղեկությունը, որ այսօր՝ մարտի 4-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լևոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյով» անունով։
Դեպքի վայրում աշխատող shabat.am-ի թղթկիցը հաղորդում է, որ ոստիկանության տվյալով՝ 43-ամյա Լեւոն Ղազարյանը ստացած հրազենային վնասվածքից մահացել է հիվանդանոցում։
Մյուս մահացածը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է Դերո անունով, նա նույնպես մահացել է հիվանդանոցում։
մանրամասները` սկզբնաղբյուրում
