Սպանվել է ռուսաստանցի քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը
Վրաստանի Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում սպանվել է Ռուսաստանում հայտնի քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը: Այս մասին հայտնում է Jnews.ge գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Հակոբյանի սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 26-ին: Հարձակվողները դարանակալել են Խանդո գյուղի ճանապարհին, անտառում եւ ինքնաձիգից կրակ բացել քրեական հեղինակության մեքենայի վրա:
