Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 57 տարեկան
Այսօր՝ մարտի 5-ին, Ագզային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ Եռաբլուր պանթեոն էին այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրներից Արմեն Սարգսյանը, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը և «Երկրապահ կամավորների» միության այլ անդամները: Եռաբլուր էին այցելել նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը, հասարակ քաղաքացիներ: Ներկաները հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետի հիշատակին և ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին: Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 57 տարեկան:
