Սպառնալիքներ միշտ են եղել, բայց ինչպես տեսնում եք, ես դեռ կենդանի եմ. քրեագետ Սերգեյ Գալոյան
Սերգեյ Գալոյանը, ով շատերին հայտնի է որպես քրեագետ, առաջին հերթին գրող է: Օperativ.am-ի թղթակիցը զրուցել է քրեագետ, գրող Սերգեյ Գալոյանի հետ, ով 27 գրքի հեղինակ է, որից տասներկուսը հենց կրիմինալ աշխարհի մասին է: Գալոյանի հեղինակած գրքերից են՝ «Սայթաքում գրաքարերի վրայով», «Անեծք և օրհնանք», «Պարույր Սևակ. Զուտ սովետական սպանություն», «Տրակտատներ տղամարդկանց մասին», «Թակարդներ» և այլն:
Սերգեյ Գալոյանի՝ քրեական աշխարհի մասին առաջին գիրքը լույս է տեսել 1996թ.-ին «Գողերի աշխարհ» վերնագրով: Նշենք որ հետաքրքրությունը քրեական աշխարհի հանդեպ ձևավորվել է նրա՝ ՀՀ ՆԳՆ-ում աշխատելու ժամանակ:
«Ես Սերգեյի հետ ծանոթացել եմ Հանրային ռադիոյում, այն ժամանակ նա բանաստեղծ էր: Ես բանաստեղծի եմ սիրել, և մինչև հիմա էլ նա ինձ համար բանաստեղծ է, գրող, ոչ թե քրեագետ: Գողական աշխարհի նկատմամբ ես անտարբեր եմ»,-ասաց նրա կինը՝ Անահիտ Թովմասյանը:
