Սպառնալիք ու շորթում` սոցիալական կայքերի միջոցով
Փաստինֆոն գրում է. Անչափահաս պատանին սոցիալական կայքով ծանոթացել է երիտասարդ աղջկա հետ, ապա նրա մասին ինտիմ տեղեկություններ ու լուսանկարներ հրապարակելու սպառնալիքով՝ սեռական հարաբերություն ունեցել ու գումար շորթել նրանից:
Ամիսներ առաջ «В КОНТАКТЕ» սոցիալական կայքով ծանոթանալով անծանոթ տղայի հետ, աղջիկը նրան պատմել է, որ իր նախկին ընկերոջ հետ սեռական հարաբերություն է ունեցել և կույս չէ:
Պատանին էլ սպառնացել է, թե աղջկա ծնողներին կպատմի այդ մասին և իր լռության դիմաց պահանջել իր հետ սեռական հարաբերություն ունենալ:
Այդ տեղեկությունները ծնողներից թաքցնելու դիմաց աղջիկը համաձայնել է: Հանդիպել են երևանյան բարերից մեկում և ինտիմ հարաբերություններ ունեցել:
Սակայն դրանից հետո սպառնալիքներ չեն դադարել:
Տղան հիմա էլ պահանջել է, որ աղջիկն իրեն ուղարկի իր ինտիմ նկարները, հակառակ դեպքում դարձյալ սպառնացել է ամեն ինչ պատմել նրա ծնողներին:
Նկարները ստանալուց հետո տղան կեղծ անունով էջ է բացել «Ֆեյսբուք»-ում ու դրանք տեղադրել այնտեղ: Ապա արդն էջը փակելու, նկարները ջնջելու և իրեն այլևս չանհանգստացնելու դիմաց աղջկանից 200 000 դրամ պահանջել:
Այստեղ արդեն գործին խառնվել են իրավապահները: Նրանք աղջկան հատուկ նշումով թղթադրամներ են տվել, ու երբ դրանք հայտնվել են տղայի մոտ, բերման են ենթարկել նրան ոստիկանություն:
Այժմ նա մեղադրվում է սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն հարկադրելու և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ շանտաժի մեջ:
