Սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կբարձրանա
Օդերևութաբանները տեղեկացնում են, որ հունվարի 20-ից 23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 24-ին արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Արևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-5 մետրի:
Օդի ջերմաստիճանը 20-ին և 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 24-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 6-8 աստիճանով:
Իսկ առաջիկա օրը՝ հունվարի 20-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է -9...-14, ցերեկը՝ -1...+4, նախալեռներում գիշերը՝ -2... -6, ցերեկը՝ +6...+9, Արարատյան դաշտում՝ գիշերը` -7...-7, ցերեկը՝ +7...+10, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0... -3, ցերեկը՝ +8 ... +13, Արցախում գիշերը՝ -2 ... +1, ցերեկը՝ +7 ... +10 աստիճան:
Երևանում հունվարի 20-ից 24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը հունվարի 20-ի գիշերն սպասվում է -2..-4, ցերեկը` +8...+10, վաղը երեկոյան՝ +2... +4:
