Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էլ փոքր-ինչ կբարձրանա
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ մեր տարածաշրջանում դեկտեմբերի 25-ից 29-նն սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Արևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-5 մետրի:
Օդի ջերմաստիճանը 25-ին և 26-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Իսկ առաջիկա օրը՝ դեկտեմբերի 25-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է -6...-11, ցերեկը՝ - 3...+1, նախալեռներում գիշերը՝ -1... -4, ցերեկը՝ +4...+7, Արարատյան դաշտում՝ գիշերը` -2...-5, ցերեկը՝ +5...+8, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ - 2... +3, ցերեկը՝ +10 ... +15, Արցախում գիշերը՝ -2 ... +2, ցերեկը՝ +6 ... +10 աստիճան:
Երևանում դեկտեմբերի 25-ից 29-նն ընկած ժամանակահատվածում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-ի գիշերն սպասվում է -2..-4, ցերեկը` +6...+8, վաղը երեկոյան՝ +3... +5:
