«Սպասվում է դժվարին մարզական տարի». Արթուր Գևորգյան
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ամփոփել է անցնող տարին՝ խոսելով 2019-ից իր ակնկալիքների մասին։
«Անցնող տարում հայ բռնցքամարտիկները միջազգային մրցաշարերում, ինչպես նաև Եվրոպայի ու աշխարհի տարբեր տարիքային առաջնություններում նվաճել են 51 մեդալ: Այս տարի տեղի չեն ունեցել մեծահասակաների Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններ: Այս տարի մեր բռնցքամարտիկների ցույց տված արդյունքները բավարար են, սակայն առջևում սպասվում է դժվարին մարզական տարի: 2019-ը նախաօլիմպիական է, ուստի մեզանից պահանջվում է լինել էլ ավելի աչալուրջ և հետևողական: Բոլորիս մաղթում եմ հաջողությունների ու հաղթանակաների տարի»,- նշել է նա:
