Սպիտակի երկրաշարժի մասին ֆիլմ է նկարահանվում. բյուջեն կազմում է 2,5 մլն դոլար (տեսանյութ)
«Cinema Concept Production» ընկերությունը Սպիտակի երկրաշարժ մասին հայ-ռուսական համատեղ «11:41» ֆիլմ է նկարահանելու (1988 թ. դեկտեմբերի 7-ին 11:41 տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժը): Նկարահանումները կմեկնարկեն 2015 թ. հունվարին: Ֆիլմի բյուջեն կազմում է 2,5 մլն դոլար, հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ալեք Շահբազյանը: Հաղորդում է ֆիլմի պաշտոնական կայքը:
Ֆիլմում նկարահանվելու են դերասաններ Արմեն Ջիգարխանյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Սոս Ջանիբեկյանը և մի շարք ռուս դերասաններ:
