Սպիտակի քաղաքապետը չվերընտրվելու դեպքում կաթնամթերքի արտադրությամբ կզբաղվի
Սպիտակում քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Գագիկ Սահակյանը չընտրվելու դեպքում կաթնամթերքի արտադրությամբ կզբաղվի: Այս մասին այսօր` ապրիլի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում քվեարկելուց հետո ասել է գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանը:
«Քվեարկել եմ մեր քաղաքի ապագայի՝ առաջիկա 5 տարիների զարգացման օգտին: Առողջ հոգեբանությամբ, առողջ մտածելակերպով մտել եմ ընտրության մեջ եւ չընտրվելու դեպքում պատրաստ եմ շնորհավորել մրցակցիս»,-ասաց նա` նշելով, որ մրցակցի հաղթելու շանսերը շատ քիչ են:
Նրա խոսքով, եթե մրցակցի հաղթելու շանսը մեծ լիներ, ապա ինքը քաղաքապետի թեկնածու չէր առաջադրվի: Գործող քաղաքապետը բացառում է ընտրակաշառք բաժանելը թե իր, թե իր մրցակցի թիմի կողմից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
