Սպիտակի վթարի հետեւանքով վիրավորված երեք անձանց վիճակը ծանր է
Սպիտակի ճանապարհին այսօր` նոյեմբերի 6–ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով տուժածների կյանքին վտանգ է սպառնում:
Սպիտակի բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել են տուժածները, NEWS.am-ին հայտնեցին, որ նրանք 30-40 տարեկան տղամարդիկ են, նրանցից մեկի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության: Նրանք կոտրվածքներ ու տարբեր աստիճանի այրվածքներ ունեն:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել քաղաքի մուտքը խորհրդանշող կամարների տակ: Իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու մեքենաները: Բախման հետեւանքով հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մեքենաների վարորդները եւ ուղևորները տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել:
Տեղի ու փրկարարների ուժերով նրանք դուրս են բերվել այրվող մեքենաներից, երեք մարդ խոր այրվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր ժամանած` Լոռու մարզի փրկարարական վարչության փրկարարները մարել են հրդեհը։
