«Սփյուռքում պետք է մոնթեականություն սերմանվի, որ երիտասարդները որոշեն Արցախ տեղափոխվել». Հայկ Խանումյան
Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոնթեի տարեդարձը նշելու կարիք առավելապես Սփյուռքում կա: Մոնթեն մեզ մոտ ամենուր է, նրա նկարները բոլոր դպրոցներում ու զորամասերում են, Արցախի Մարտունու շրջանում, գրեթե, բոլոր տներում: Սփյուռքում պետք է մոնթեականություն սերմանվի, որպեսզի հայության հետ իրենց նույնականացնող երիտասարդները մի օր որոշեն Արցախ տեղափոխվել, այս անգամ ոչ թե կյանքի ու մահվան պայքարի համար, այլ ստեղծագործելու, ստեղծելու, հարստացնելու ու հարստանալու համար: Չգիտեմ` արդյոք Սփյուռքում մի օր կառաջանան հայրենադարձությամբ զբաղվող կազմակերպություններ, թե՞ կշարունակեն զարգացնել ինտրիգային խիստ բյուրոկրատական համայնքային կառույցները: Այնուամենայնիվ, մեծ հույսեր ունեմ, որ մոնթեականությունը մի օր սփյուռքահայ երիտասարդության համար ուղղորդող գաղափար է դառնալու»: