Սփյուռքը ևս բողոքում է հոսանքի գնի դեմ. բողոքի ակցիաներ ՀՀ և արտերկրի մի շարք քաղաքներում
Գլենդեյլում ու Վաշինգթոնում ՀՀ հյուպատոսարանի դիմաց, Ստրասբուրգում ու Ֆրանսիայի մի շարք քաղաքներում Երևանյան ակցիային զուգահեռ բողոքի ակցիաներ են անցկացվում՝ ընդդեմ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման:
Իսկ երեկոյան՝ ժամը 18:00-ին, բողոքի մեծ ակցիաներ են նախատեսված Գյումրիում ու Արագածոտնում:
Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հայտրարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:
