Սրտի շտապ վիրահատությունների համար կվճարեն Հայաստանի բյուջեից
Հայաստանի 2015թ. պետբյուջեից կվճարվեն սրտի շտապ վիրահատությունները: Այս մասին նոյեմբերի 3-ին՝ պետական բյուջեի քննարկումների ժամանակ, Հայաստանի Խորհրդարանում հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Այդ նպատակների համար բյուջեից կհատկացվի 500 մլն դրամ (շուրջ 1.2 մլն դոլար - խմբ.): Ծրագրում կընդգրկվեն քաղաքացիները, որոնք բժշկական օգնության պետական այլ ծրագրերի մասնակից են:
Կենսական կարևորության շտապ բուժօգնությանը ենթակա դեպքերը որոշելու համար Առողջապահության նախարարությունը հանրապետության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի ղեկավարությամբ հանձնաժողով կստեղծի:
