«Ստացանք Սրբազանի օրհնությունը և գնացինք Ավետիսյանների գերեզմաններ»
Shabat.am-ը զրուցեց Էրիկ Անթառանյանի հետ` ով հաստատեց այն լուրը, որ նա Անդրեյ Մալախովի հետ եղել է Գյումրիում:
«Այո, ես այօր դիմավորել եմ Անդրեյ Մալախովին, միասին մեկնել ենք Գյումրի, առաջինը որտեղ եղել ենք` դա զոհվածների գերեզմանն էր այնուհետև այցելել ենք զոհվածների հարազատներին ցավակց էլ ենք, եղել ենք դեպքի վայրում: Մեզ հետ հանդիպել են նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Սրբազանը: Այնուհետև շտապել ենք Երևան Սուրբ Աստվածամայր ԲԿ, որտեղ էլ տեսել ենք Աստծո կամոք ողջ մնացած Սերյոժա Ավետիսյանին:
Մալախովը ներեղություն է խնդրել հայերից և հարազատներից:
Մոտ կես ժամ առաջ ինքս Անդրեյ Մալախովին ճանապարհել եմ Մոսկվա:
Մեր հետ կային օպերատորներ, բայց թե՞ որ հաղորդման համար էր դա նկարահանվում, կամ երբ կհայտնվի էկրաններին դժվարանում եմ պատասխանել, քանի որ հավատացեք ինքս էլ տեղյակ չեմ»,- հայտնեց Էրիկ Անթառանյանը:
