Ստացվել է Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը
Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ի երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ստացվել է տուժող Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ ի լրումն փորձագետի թիվ 2158/հ եզրակացության։
Ըստ փորձագետների՝ Ա.Մանուկյանի ստացած մարմնական վնասվածքները` գլխուղեղի ցնցման, վերին շրթունքի, աջ ակնակապճի վերին և ստորին կոպերի փափուկ հյուսվածքների սալջարդերի և արյունազեղումների ձևերով, պատճառվել են բութ առարկայի/ների/ ներգործության հետևանքով, հնարավոր է նշված ժամանակին և հանգամանքներում, որոնք առողջությանը պատճառել են թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով։
