Ստալինի նմանակը ծեծի է ենթարկել Լենինի նմանակին
Խորհրդային Միության երկու առաջնորդների նմանակների միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել Մոսկվայում մետրոյի «Охотный ряд» կայարանի մոտ գտնվող անցումում:
Հայտնվում է, որ ոստիկանությանը դիմել է Իգոր Գորբունովը, ով աշխատում է որպես Վլադիմիր Լենինի նմանակ: Նա նշել է, որ քաղաքացի Լատիֆա Վալիևը, ով աշխատում է որպես Իոսիֆ Ստալինի նմանակ, վեճից հետո անձրևանոցով երեք անգամ հարվածել է իր մեջքին:
Ինչպես գրում են ռուսական ԶԼՄ-ները, առաջնորդների նմանակաների միջև վեճի պատճառը եղել է մասնագիտական թեմայի շուրջ բանավեճը:
