Ստամբուլում 2 ահաբեկչություն է կանխվել (տեսանյութ)
Փարիզում ահաբեկչական հարձակումներից հետո Ստամբուլի երկու առևտրի կենտրոններում ինքնաշեն պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել: Անցորդները կասկածելի փաթեթ են նկատել Ստամբուլի արևմտյան Բաշակշեհիր ծայրամասում գտնվող առևտրի կենտրոնում: Ոստիկանությունը շրջափակել է տարածքը, սակրավորները հաստատել են, որ հայտնաբերված փաթեթում պայթուցիկ է, հայտնում է hurriyetdailynews.com-ը` վկայակոչելով Doğan News Agency-ին: Ռումբը վնասազերծվել է ու հետաքննության համար լաբորատորիա տեղափոխվել: Մինչ այդ, մեկ այլ ռումբ է հայտնաբերվել Սեֆակոյի հարևանությամբ գտնվող առևտրի կենտրոնում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նշվում է, որ ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցրել ռումբերի տեղադրման համար:
