Ստամբուլում նոր պայթուն է որոտացել
Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում նոր պայթյուն տեղի է ունեցել։ Կրակից բռնկվել է երեք ավտոմեքենա։ Պայթյունի պատճառը պարզ չէ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
«Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում անհայտ պատճառով այրվող ավտոմեքենայից տարածված բոցը տարածվել է կայանված մեքենաների վրա։ Հրդեհի ժամանակ պայթյունների ձայներ են լսվել»,–գրում է Haberturk թերթը։
Պայթյունների պատճառները դեռ պարզ չեն։ Ինչպես գրում է Yeni Akit թերթը, հրդեհի պատճառ է դարձել ոչ թե մեկ, այլ մի քանի պայթյուն։ Բոցը բռնկվել է ավտոմեքենայում, այնուհետ տարածվել մյուս ավտոմեքենաների վրա։ Յոթ ավտոմեքենա լրջորեն վնասվել է, իսկ պայթյունները խուճապ են առաջացրել բնակչության շրջանում։
Ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ հետիոտնային փողոցում պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով 6 մարդ զոհվեց, 81-ը վիրավորվեց:
Հարձակման մեջ կասկածվող Ահլամ Ալբաշիրը ձերբակալվել է և խոստովանել, որ կապեր ունի PKK-ի հետ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակումն իրականացնելու հրահանգը եկել է Սիրիայի սահմանամերձ Քոբանի քաղաքից։
Խուզարկություններ են կատարվել նաև 21 հասցեներում, ընդհանուր առմամբ՝ ուժայինները բերման են ենթարկել 50 մարդու։
