Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվածների թվում հայ կա
Ստամբուլի Բեյօղլուի շրջանում մարտի 19-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվածների թվում կա ազգությամբ հայ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Ազգությամբ հայ Օքսան Խաչանյանը տեղափոխվել է «Էթֆալե» հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ստամբուլի Բեյօղլուի շրջանի Իսթիքլալ պողատային կից փողոցում մարտի 19-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի:
