Ստամբուլը երեխաների նկատմամբ սեռական բռնությունների թվով Թուրքիայում առաջինն է
Ermenihaber.am-ի տեղեկացմամբ՝ Թուրքիայում բռնության ենթարկված երեխաների թիվն աճել է: Այս մասին հայտնում է թուրքական «Milliyet» պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի վիճծառայության տվյալներին:
Դիարբեքիրի շրջանային վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` իրավապահ մարմիններ դիմած կամ բերված երեխաների թիվը 2014-ին կազմել է 290.414: Այս ցուցանիշը 6.2 տոկոսով գերազանցում է 2013-ի ցուցանիշին:
Աղբյուրի համաձայն՝ վերոնշյալ երեխաներից 131.172-ը անվտանգության մարմիններին են հանձնվել տուժածի կարգավիճակով: Տուժածների 55.6 տոկոսը եղել են արական, իսկ 44 տոկոսն իգական սեռի ներկայացուցիչներ:
Նրանցից 64.6 տոկոսը անվտանգության կառույցներ են տեղափոխվել տարբեր տեսակի վնասվածքներով, 9.7 տոկոսը ենթարկվել են սեռական բռնության, իսկ 7.8% տուժել են ընտանեկան խնդիրներից:
Ընդհանուր առմամբ 2014-ին Թուրքիայում սեռական բռնությունների է ենթարկվել 11.095 երեխա, որոնցից 377-ը տղա, 9.718-ը՝ աղջիկ:
pastinfo.am
