1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սթափվե'ք. դուք Արգամ Հովիկի Աբրահամյանն եք, եւ թույլ մի տվեք, որ...

Այսօր մամուլը գրեց այն մասին, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պարգևատրել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն` Արգամ Աբրահամյանին:
Թե ի՞նչ սխրանքերի համար է Կաթողիկոսը Արգամ Աբրահամյանին պարգևատրել «Սուրբ Ներսես Շնորհալի» մեդալով և արժանացրել մի շարք պատվոգրերի ու շնորհակալագրերի, Fnews.am-ը փորձեց ստանալ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի մեկնաբանությունը, ով մեզ հետ զրույցում նկատեց.
-Զարմանալի է…Վերջին 25 տարում Գարեգին Բ-ն դեռ ոչ մեկին չի պարգևատրել: Կարծում եմ Արգամը պետք է եկեղեցու համար մի կարևոր բարեգործության արած լինի, որ նման շնորհակալության արժանանա: Հիմա մեր իշխանություններն էլ որդեգրել են մի քաղաքականություն, ըստ որի նոր սերնդի ներկայացուցիչներին ներգրավում են քաղաքական դաշտ: Իսկ թե ինչո՞ւ է քաղաքապետը նման պարգեւների արժանացել, ապա այդ մասին առավել ճշգրիտ ինքը կպատասխանի:

Fnews.am-ի թղթակիցը զանգահարեց նաեւ Արտաշատի քաղաքապետարան, պարզելու` թե Արգամ Աբրահամյանը ե՞րբ և ինչի՞ համար է արժանացել նման պարգևների: Սակայն մեր հեռախոսազանգերին պատասխանեց բարակ ձայնով մի աղջիկ, ով հարցը լսելուց հետո խնդրեց մի քանի ժամ սպասել, մինչեւ քաղաքապետարանից այդ առթիվ հստակ պատասխան կտրվի:


Ժամեր  անց, զանգահարեց այդ նույն աղջնակը, և պատասխանեց.«Արգամ Աբրահամյանը պարգևատրվել է մինչ Արտաշատի քաղաքապետ դառնալը ՝ հասարակական աշխատանքի և բազմաթիվ տարբեր բարեգործությունների համար»: Երբ այդ նույն աղջնակից փորձեցինք պարզել, թե ո՞վ է ինքը ի պաշտոնե, որ պատասխանում է Արգամ Աբրահամյանի փոխարեն, եւ վերջապես խոսքը ի՞նչ բարեգործությունների մասին է գնում, վերջինս  հրաժարվեց ներկայանալուց եւ այլ հարցերի պատասխանելուց, փոխարենը նշեց, որ դա իրենց պատասխանն է:

Ա~յ քեզ բան. հիմա ի՞նչ, ամբողջ Արտաշատում ու քաղաքապետարանում մի «կենդանի շոֆեռ» չկար որ կոմպետենտ լիներ վեր բարձրացրած հարցերին բովանդակալից պատասխանելու: Հիմա էստեղաց շեֆը ո՞վ է.Հովհաննես Արգամիչի որդի Արգամը, թե՞ քաղաքապետարանում հանգրվանած այն անհայտ աղջնակը, ով այդպես էլ գերադասեց գաղտնի պահել իր քաջատեղյակությունը  առ Աբրահամյանների դինաստիա:

Բանականաբար,Արտաշատի քաղաքապետարանի հեռախոսազանգերին չէր կարող պատասխանել օրինակ ասենք Մխչյան գյուղում ապրող Վարդանուշ մորաքույրը: Թե՞ Արգամ Աբրահամյանի համար էլ են արտահայտվելու հարթակները ընտրովի….Դե պապայի նման էլի... պապան ոնց կասի... մերոնքականի ու ձերոնքականի պահերով...
Եթե այդպես է, ուրեմն ստացվում է, որ գնալով լրջանում են խոսակցությունները այն մասին, որ Արտաշատի քաղաքապետարանի ստվերային կառավարիչը շարունակում է մնալ ՀՀ-ի թիվ մեկ հաջողված լոլիկագործ Հովհաննես Արգամիչը: Իսկ եթե Արգամը այնքան թույլ ղեկավար է եւ միգուցե տեղյակ չէ, որ իր փոխարեն բարալիկ ձայնով աղջնակներն են պատասխանում լրագրողի հարցերին ու վերջակետ դնում, ապա կարելի է ասել, որ Արտաշատը ոչ թե «ոսկի» այլ «չերվոնե» քաղաքապետ ունի, ում համար մարդիկ պատրաստ կլինեն անգամ ինքնախարազանման: Մի բաժնի պետ է՞լ չունեիք խելքը գլխին, որ Արգամի բարի գործերի մասին հատորյակներով պատմեր:


Ինչեւէ, հատուկ Աբրահամյանների դինաստիայի համար, ուզում եմ մի փոքր հատված մեջբերել Շնորհալու կյանքից.

ՇՆՈՐՀԱԼԻ, Ներսես Դ Կլայեցի, Երգեցող (մոտ 1100, Ծովք դղյակ, Ծոփաց նահանգի Անձիտ գավառ —13.8.1173, Հռոմկլա), հայ բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ-երգահան, քաղ. գործիչ: Հայոց կաթողիկոս 1166-ից: Հաջորդել է Գրիգոր Գ Պահլավունուն՝ իր ավագ եղբորը: Իշխան Ապիրատ Պահլավունու որդին է, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը: Հիմնավոր կրթություն է ստացել Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքի դպրոցում՝ աշակերտելով Ստեփանոս Մանուկ եպիսկոպոսին: Մինչև կաթողիկոս ձեռնադրվելը եղել է Գրիգոր Գ Պահլավունու օգնականն ու խորհրդատուն: 1116-ից ապրել և ստեղծագործել է Կոմմագենեի Տլուք գավառի Ծովք դղյակում, 1150-ից՝ Հռոմկլայում: Ն. Շ-ու համոզմամբ, ազգային կենտրոնացված պետականության բացակայության պայմաններում հայ եկեղեցին այն միակ հաստատությունն էր, որ պետք է համախմբեր ժողովրդին և կազմակերպեր նրա ինքնուրույն գոյատևումը: Հակադրվելով քրիստոնեական եկեղեցիների միության բյուզ. ըմբռնմանը, ըստ որի այդ միավորումը պետք է տեղի ունենար բյուզ. եկեղեցու հովանու տակ, Ն. Շ. գտնում էր, որ դա պետք է իրագործել ոչ թե նրանցից որևէ մեկի գերիշխանությամբ, այլ յուրաքանչյուրի ընդունելի գծերը պահպանելու, տարաձայնությունները փոխադարձ զիջումներով հարթելու և համերաշխության ճանապարհով:
Իբրև քրիստոնեության ջատագով ու պաշտպան՝ Ն. Շ. ունի կրոնական աշխարհայացք: Նա գտնում է, որ ամեն ինչի նախաստեղծ սկիզբը աստվածն է, բայց հասարակական երևույթներին անդրադառնալիս երբեմն դրսևորում է այլ մոտեցում: Նրա համոզմամբ՝ մարդն օժտված է ազատակամ գործունեությամբ և դրանով զգալապես ազդում է հասարակական կյանքի վրա: Ն. Շ. հակառակ է տերերի դեմ ուղղված ըմբոստությանը, ինչպես նաև՝ ռամիկների օրինական շահերը ոտնահարող ավատատիրական սանձարձակություններին: Նա ձգտում է կայուն օրենքների և արդարադատության սկզբունքով կարգավորել դասակարգերի հարաբերությունները:

Հիմա մնում է մի հարց առաջ քաշել. Մերօրյա սրբերը, երբ արժանանում են Շնորհալու պես Սուրբ մարդու անունը կրող պարգեւների ու մեդալների, գոնե լրջագույնս գիտակցում ե՞ն իրենց պարգեւի ու խրախուսանքի արժեքն ու կարեւորությունը:
Բայց որ սենց գնա, շուտով մերօրյա սրբերը ոչ միայն Շնորհալու, այլ նաեւ Քերթողահոր մեդալով էլ կպարգեւատրվեն: Եւ դա կլինի դարի խոշորագույն ձեռքբերումը` ՀՀ-ի քաղաքական կյանքում:
Այնպես, որ սթափվեք...դուք Արգամ Հովիկի Աբրահամյանն եք: Թույլ մի տվեք, Ձեր ղեկավարած կառույցում Ձեր փոխարեն պատասխանեն անհայտ իքսերը:

 

Աննա  Առաքելյան 

 
27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan