Ստավրոպոլի երկրամասում ինքնաթիռ է ընկել. կան զոհեր
Ստավրոպոլի երկրամասում թեթև շարժիչային ինքնաթիռ է ընկել: Ընկնելուց հետո՝ փրկարարները մարել են ինքնաթիռի հրդեհը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով այդ երկրի ԱԻՆ-ի տարածքային վարչությունը:
Քննչական հարավային վարչությունը նախաքննություն է սկսել Ստավրոպոլի երկրամասում թեթև շարժիչային ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ, որի հետևանքով զոհվել է չորս մարդ:
«Ճշտված տեղեկություններով՝ ինքնաթիռն ընկել է Սուվորովսկի կայարանի մոտակայքում և բռնկվել: Ժամը 11:51-ին հրդեհը մեկուսացվել է»,- ասված է վարչության տարածած հաղորդագրության մեջ:
