Ստեփան Մարգարյան. Ի հեճուկս շատ ցանկացողների՝ եռյակը չի պառակտվում
Եռյակի այսօրվա նիստը բավականին կառուցողական և արդյունավետ էր: Այդ մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց ԲՀԿ անդամ Ստեփան Մարգարյանը:
Ըստ նրա՝ քննարկվել են կազմակերպչական հարցեր՝ կապված համաժողովրդական շտաբների ստեղծման հետ, և բովանդակային հարցեր՝ կապված հանրային միջոցառումների կազմակերպման հետ:
Ս.Մարգարյանը տեղեկացրեց, որ վերջնական որոշում եռյակը կկայացնի ներկուսակցական քննարկումներից հետո և հայտարարությամբ հանդես կգան վաղը չէ մյուս օրը:
Ս.Մարգարյանը նաև նշեց, որ ի հեճուկս շատ ցանկացողների՝ եռյակը չի պառակտվում, և բնական համարեց, որ առանձին հարցերի շուրջ կուսակցությունների կարծիքները կարող են տարբեր լինել և համոզմունք հայտնեց, որ եռյակը կոնսենսուսի կգա՝ թե՛ կազմակերպչական, թե՛ բովանդակային հարցերի շուրջ:
