Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին «Օպել Վեկտրա»-ն բախվել է պատին. վարորդը տեղում մահացել է
Հունվարի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 80-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել բետոնե պատնեշի:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ վարորդը` 1992 թ. ծնված Ռաֆիկ Ասատրյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
