Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգումը կավարտվի 2016թ-ին. Արմեն Երիցյան
Ստեփանավանի օդանավակայանի շինարարական աշխատանքները կավարտվեն 2016թ.: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի քննարկմանը հայտնեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցին: «Նաև պայմանավորվել ենք ռուս գործըկերների հետ, որ մեզ այդ օդանավակայանում պետք են ծանր ուղղաթիռներ: Խոսքը գնում է ՄԻ-24-ի, ԿԱ-72- ի մասին: Մենք պայմանավորվել ենք, որ այդ օդանավակայանում հերթապահություն են անելու այդ ուղղաթիռները»,- ընդգծել է Երիցյանը:
