Ստեփանավանում կանայք դանակահարել են իրար
Օգոստոսի 12-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում 1957 թ. ծնված Սեդա Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իր հարևանությամբ բնակվող, 1974 թ. ծնված Նարինե Դ.-ն իր հետ Դեսինի փողոցի 32 շենքի բակում անհիմն վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է ոտքին՝ պատճառելով վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ Սեդա Հ.-ին ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նաև Նարինե Դ.-ի դուստրը` 1997 թ. ծնված Անի Պ.-ն, իսկ մյուս դուստրը` 1995 թ. ծնված Հռիփսիմե Պ.-ն Սեդա Հ.-ին քաշքշել է:
Կատարվում է հետաքննություն:
