Ստերլիգովն ազատ է արձակվել
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալված ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովին ազատ են արձակել, տեղեկացնում է Lifenews-ը:
«Ձերբակալության պատճառը եղել է «Իվան Ահեղից մինչև Պուտին» գիրքը, որը հրապարակված է իմ կայքում: Դա այս ամռան իմ ամբողջ խնդիրների բանալին էր»,- Lifenews-ի հետ զրույցում ասել է գործարարը՝ նկատի ունենալով, որ գրքում կան ձևակերպումներ նաև Լեռնային Ղարաբաղի պատմության մասին, որոնք Ադրբեջանին «կասկածելի» են թվում:
