«Սու-24»-ի զոհված օդաչուի մարմինը կհանձնվի ՌԴ դիվանագետներին
Սիրիայում զոհված ռուս օդաչու Օլեգ Պեշկովի մարմինը նոյմեբրի 29-ին կհանձնվի Թուրքիայում ռուս դիվանագետներին: Այս մասին հաղորդում է TASS-ը` վկայակոչելով Անկարայում ՌԴ դեսպանատան մամլո քարտուղար Իգոր Միտյակովին:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը ռուսական Սու-24 ինքնաթիռը կործանվել է Սիրիայում:
