Սու-24-ի զոհված օդաչուի մարմինը Թուրքիայից ուղարկվել է Ռուսաստան
Սիրիայում զոհված ռուս օդաչուի՝ Օլեգ Պեշկովի մարմինը Թուրքիայից ուղարկվել է Ռուսաստան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TGRT-ին:
Ներկայացված կադրերից երեւում Է, որ թուրք զինվորականները օդաչուի մարմինն ամփոփող դագաղը տեղափոխում են ինքնաթիռ:
