«Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված փոքրիկի վիճակը ծայրահեղ ծանր է
Երեկ մինչև կեսգիշեր Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժամունք է հոսպիտալացվել ևս 2 երեխա` կրկին սուր աղիքային վարակի կասկածով։ Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Հիվանդանոցային բուժում ստացող բոլոր երեխաները գիշերը գտնվել են մասնագետների մշտական հսկողության ներքո, նրանց վիճակը գնահատվել է կայուն։ Կազմակերպված բուժման արդյունքում Արմավիրի ինֆեկցիոն բաժանմունքում գտնվող երեխաների մոտ առկա է առողջացման դրական տեղաշարժ։
Ինչպես արդեն տեղեկացր էր Առողջապահության նախարարությունը` ահազանգը ստանալուն պես նախարարության մասնագետները տեղում իրականացրել են համաճարակաբանական մանրակրկիտ և ծավալուն աշխատանքներ։ Վարակի աղբյուրը պարզելու նպատակով իրականացվում են նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ, ինչպես նաև՝ կանխարգելիչ միջոցառումներ։
Համաճարակաբանական ուսումնասիրությունների արդյունքում մասնագետներն արձանագրված դեպքերի միջև փոխկապակցվածություն չեն տեսնում։
Կոմայի մեջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված փոքրիկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Համակարգչային տոմոգրաֆիական հետազոտության արդյունքում ախտորոշվել է ուղեղի այտուց։
Հեղինակ`pastinfo.am
