Սուրդոթարգմանիչը «հարամ է արել» Մանդելայի հոգեհանգիստը (video)
Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի ընթացքում սուրդոթարգմանիչը հանկարծակի սկսել է տարօրինակ շարժումներ անել, ինչով գրավել է բոլորի ուշադրությունը: Նրան ժամանակին հեռացրել են: Հետո Սամսանգա Ջանջին բացատրել է, որ ինքը տառապում է շիզոֆրենիայով եւ հենց Օբամայի ելույթի ժամանակ նրա հերթական նոպան է բռնել, գրում է “Դնի. ռու”-ն: Սուրդոթարգմանիչը հայտարարել է, որ ինքը հանկարծակի հալուցինացիաների մեջ է ընկել, աչքին տեսիլքներ են երեւացել եւ տարօրինակ ձայներ է լսել: Պարզվել է, որ Ջանջին իսկապես շիզոֆրենիայի դեմ բուժման կուրս է անցել, իսկ այդ օրը նոպան սկսվել է, քանի որ “ինքը շատ լարված է եղել”:
