Սուրիկ Խաչատրյանն իր դեմ մահափորձի գործով ճանաչվել է տուժող
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր դեմ մահափորձի գործով ճանաչվել է տուժող: Այս մասին Slaq.am-ին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Գործով տուժող են ճանաչվել նաեւ նրա վարորդն ու օգնականը: Ավելի վաղ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասեց էր, որ իրեն հարցաքննել են:
Հիշեցնենք, որ Կապան-Գորիս ճանապարհին 2015թ. մայիսի 20-ին կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։
