Սուրիկ Խաչատրյանի բարձր հովանու ներքո
Fnews.am-ի տեղեկություններով, այսօր Գորիսում մեծ շուքով նշվել է հայ մեծանուն գրող, արձակագիր, գրականագետ Ակսել Բակունցի ծննդյան 115-ամյակը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այն կազմակերպվել է Սյունյաց նախկին մարզպետ, Սյունիքի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանի բարձր հովանու ներքո: Միջոցառմանը մասնակցել են հյուրեր` ինչպես մայրաքաղաքաղ Երեւանից ,այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից, ովքեր բարձր են գնահատել Սուրեն Խաչատրյանի այս նախաձեռնությունը եւ նշել, որ նախկին մարզպետի այս քայլը միայն գնահատանքի է արժանի:
Ի դեպ, միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀԳՄ եւ ԼՂՀ ԳՄ նախագահները: Ի դեպ, սյունեցիները նկատել են, որ այս տեսակ միջոցառումները ամրապնդում են հասարակություն-մարզային ու տեղական իշխանություն կապը` որն առանց մշակույթի հնարավոր չէ ամուր հիմքերի վրա դնել:
Բանկիչներից ոմանք էլ նշել են, որ նախկին մարզպետը միշտ է ուշադիր եղել մշակույթի, գիտության ու կրթության ոլորտի նկատմամբ, որի մասին քաջատեղյակ են շատերը:
Ս. Աբրահամյան