Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն կալանավորեցին
Գորիսի «Սդղի գյոլում» մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հասցնելու մեջ մեղադրվող՝ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կալանավորվեց: Այս մասին NEWS.am-ին ասաց մարզպետի եղբորորդու՝ Մայիս Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը:
Նշենք, որ Մայիս Խաչատրյանը հետախուզվում էր հուլիսի կեսերից: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասով (մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանության վնաս պատճառելը): Նա հայտնաբերվել էր սեպտեմբերի 28-ին:
Մանրամասները՝news.am-ում
