Սուրիկ Խաչատրյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ. Վերաքննիչը մերժել է բողոքը
Գորիսի «Սդղի գյոլում» մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հացնելու համար հուլիսի 27-ից կալանավորված՝ Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, կշարունակի մնալ կալանքի տակ: Այսօր՝ օգոստոսի 24-ին, Վերաքննիչ դատարանը մերժել է Տիգրան Խաչատրյանի փաստաբանների բողոքը, որով վերջիններս պահանջում էին չեղարկել առաջին ատյանի կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել 2-ամսյա կալանքը:
