Սուրիկ Խաչատրյանն ուզեցել է գումարտակի հրամանատար դառնալ, բայց 10 հոգի չի կարողացել հավաքել
Վահան Շիրխանյանը զայրացել է ու պատռել Սուրիկ Խաչատրյանին կոչում տալու հրամանը Բազմաթիվ պաշտոնյաներ լրագողների հետ զրույցում պատմում են իրենց սխրագործությունները պատերազմի տարիներին, թե ինչպես են օգնել բանակին, ինչ միջոցներ են ձեռնարկել, քանի թուրք են սպանել: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը Aravot.am-ի հետ զրույցում մի հետաքրքիր դրվագ պատմեց, թե ինչ «լուրջ ավանդ» է ունեցել պատերազմի ժամանակ: Նա պատմեց, որ այն ժամանակ, երբ Գորիսում բավականին լարված իրավիճակ է եղել, Լաչինը դեռ ազատագրված չի եղել, Խնձորեսկում լարված պատերազմական գործողություններ են ընթացել, Սուրիկ Խաչատրյանը մոտեցել է իրեն եւ 300 հատ զենք ուզել: Նա ասել է՝ տվեք ինձ Գորիսի Ճանշինի շենքը, շատ հարմար է այնտեղ, ես գումարտակ եմ հավաքում, 300 հոգի կհավաքեմ: Վահան Շիրխանյանը շենքը տվել է Սուրիկ Խաչատրյանին ու հարցրել է՝ ե՞րբ պատրաստ կլինի, Սուրիկ Խաչատրյանը վստահ պատասխանել է՝ վաղը: Ըստ Շիրխանյանի, հաջորդ օրը ինքը գնացել է այդ Ճանշինի շենքը՝ տեսնելու գումարտակը. «Երբ գնացի, 2 հոգի էին, որից մեկը Սուրիկ Խաչատրյանն էր: Շատ բարկացա: Սուրիկ Խաչատրյանն ասաց՝ վայ, հեսա ստեղ կլինեն, կկանչեմ բոլորին, կբերեմ, պիտի արդեն ստեղ լինեին»: Տեսնելով, որ մարդ չի գալիս, խոստացել է հաջորդ օրը գումարտակը հավաքել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am
