Սուրիկ Խաչատրյանը նոր տեղակալ ունի
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վարդան Դավթյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արամ Գրիգորյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
