«Սվոլո՛չ, թողե՛ք խփենք սրան…»
Գյումրիում ռուսական 102-րդ ռազնաբազայում մեկնարկեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով հերթական դատական նիստը: Մեղադրյալ Վալերի Պերմյակովին դատարանի դահլիճ բերելուն պես` լարված իրավիճակ ստեղծվեց: Տուժողների հարազատները աղմուկ բարձրացրին` խոսքեր հնչեցնելով մեղադրյալի հասցեին. «Սվոլո՛չ, թողե՛ք խփենք սրան…»:
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հանդես եկավ միջնորդությամբ, առաջարկելով դատական նիստը տեղափոխել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի շենք:
