Ս.Խաչատրյանն ԱԺ էր եկել խմած.նա սպառնած լրագրողներին
2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատագամավոր Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին որոշ հարցեր ուղղեց: Փաշինյանւ նախ անդրադարձավ Սյունիքի մարզպետարանի կայքում արված այն հրապարակմանը, որ Սյունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել, և հացի գինը տարբեր ժամանակներում երկու անգամ նվազել է: Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր, թե ինչպես, եւ ինչ մեխանիզմներով է մարզպետն «իջեցնում» հացի գինը, երբ պաշտոնական տվյալներով Սյունիքի մարզում հացի սակագինը 17.5 տոկոսվ բարձր է, քան հանրապետության մյուս մարզերում:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մյուս հարցը վերաբերում էր մարզպետի ատենախոսությանը: «2014-ին մենք բոլորս մեծ ուրախությամբ տեղեկացանք, որ գիտությամբ եք զբաղվում և «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում» թեմայով ատենախոսություն եք գրել, և պատմափիլիսոփայության դոկտորի կոչում եք ստացել: Հետո պարզվեց, որ ոչ թե պատմափիլիսոփայության այլ պետական կառավարողի կոչում եք ստացել: Այդյոք չեք պատրաստվում շարունակել ձեր գիտական գործունեությունը և առաջիկայում «Պետական բյուջեի նախագծերը Սյունիքում հնագույն ժամանականերից» թեմայով ատենախոսություն գրել»,-Սուրիկ Խաչատրյանին հարցեց Նիկոլ Փաշինյանը:
Սուրիկ Խաչատրյանը ուշադիր լսեց Փաշինյանի հարցերը ,եւ ապա հայատարարեց.«Ձեր հարցերը վարման կարգի հետ կապ չունեն, ես չեմ պատասխանում»: Սուրիկ Խաչատրյանը չպատասխանեց նաեւ Փաշինյանի արձագանքներին:Նիստը վարող Ստեփան Մարգարյանն ասաց, թե դա Խաչատրյանի իրավունքն է հարցերին չպատասխանել
մանրամասն՝xnews.am-ում
