Սյունիքի «Բոչկի ձոր» կոչվող վայրում գտել են ՊՆ աշխատակցի դին
Սեպտեմբերի 21-ին ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողների հետ որոնողական աշխատանքների արդյունքում Սիսիանի տարածաշրջանի «Բոչկի ձոր» կոչվող հատվածում հայտնաբերել են Սիսիան քաղաքի Սիսակյան փողոցի բնակիչ, 26-ամյա Սուրեն Դավթյանի դին, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Ոստիկանության Սիսիանի բաժին հայտարարություն էր տվել Ս. Դավթյանի հայրը և հայտնել, որ որդին 1 օր առաջ դուրս է եկել տանից և տեղեկություններ չունեն նրա գտնվելու մասին: Արդեն որոնողական աշխատանքների արդյունքում նշված ձորում հայտնաբերվել է Ս. Դավթյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 DQ 538 համարանիշի ավտոմեքենան, որը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80-100 մետր շրջվելով հայտնվել ձորում:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասում՝ որպես կառավարման դասակի հրամանատար:
