Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենան վթարի՞ է ենթարկվել
Այսօր Վայոց Ձորի մարզում տեղի է ունեցել ճանապարհատրանստորտային պատահար: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Նիսսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով Նիսսանի վարորդը մարմնական վնասվածք է ստացել, սակայն շտապօգնությունը նրան տեղում ցուցաբերել է բուժօգնություն:
Մեր տեղեկություններով՝ վթարի ենթարկված ավտոմեքենաներից մեկը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:
